Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանի գնաճը, գործազրկության մակարդակի համեմատ, վատթարագույնն է ԵԱՏՄ երկրների շարքում. Սուրեն Պարսյան

Հայաստանի գնաճը, գործազրկության մակարդակի համեմատ, վատթարագույնն է ԵԱՏՄ երկրների շարքում. Սուրեն Պարսյան
24.06.2022 | 07:23

Հայաստանի գնաճը, գործազրկության բարձր մակարդակի պայմաններում, սոցիալական աղետ է:
Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը, ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։


Ցավոք, Հայաստանի գնաճը, գործազրկության մակարդակի համեմատ, վատթարագույնն է ԵԱՏՄ երկրների շարքում։
Մասնավորապես, 2022 թվականի ապրիլին Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս.
Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս.
Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս.
Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս.
Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։
Այսինքն, շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում։

Դիտվել է՝ 11620

Մեկնաբանություններ